Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Անտարբեր ու մերժող մարդիկ են լինելու ձեր ընտրական թիրախը

Անտարբեր ու մերժող մարդիկ են լինելու ձեր ընտրական թիրախը
23.02.2026 | 13:38

Մի քանի դիտարկումներ.

- Իրար նման կամ միանման քարոզարշավը, թեզերը, վարքաբանությունը ընդդիմադիր տարբեր շրջանակների առաջին հերթին հարվածելու են:

- Միայն ֆինանսով կամ անձով խնդիրներ լուծել չի ստացվելու:

- Ահռելի ծավալի կոմպրոմատներ կան գրեթե բոլերի վրա. ի դեպ, դրանք կան ինչպես մինչ 2018-ի փաթեթներից, այնպես էլ 2018-ից ի վեր: Նորերի առաջին գործը եղել է ցուցակներով գաղտնալսել-տեսանկարհանելը:

- Մեդիա, սոցցանցային և էլեկտրոնային հարթակներում քարոզչությունն ու դիտումները, իրականությունը սթափ գնահատելու և լրջագույն խնդիրներ են ստեղծելու քաղաքական ասֆալտի վրա. տեղերում աշխատեք, տեղերը, մարդկանց ուսումնասիրեք, ճիշտ մարդկանց հետ աշխատեք: Պաթոսային դիֆերամբները օգտակար չեն՝ հակառակը: Բակ առ բակ պետք է մարդկանց հետ ճիշտ խոսել, չհավատացողներին ճիշտ շեշտադրումներով ուղղորդել:

- Ձեր սփիկերների տեքստերը գրեք, հուշումների թերթիկներ տվեք, կարելի ու չի կարելիի շրջանակ ֆիքսեք,

- Հասկանալի, չափելի, կոնկրետ, խնդիր լուծող, ընկալելի տեքստերն ամենից կարևորն են, դրանք արդյունք տալիս են:

- Մի մտեք սոցհարցումային թվերի տակ, դրանց մեծագույն մասը իրականության հետ կապ չունեն: Անտարբեր ու մերժող մարդիկ են լինելու ձեր ընտրական թիրախը, որոնց մասով դուք միայն կարող եք չերաշխավորված կանխատեսումներ անել ու, ինչու չէ, նաև սխալվել:

ՈՒ լավ չէ, որ այս ամենը ինձ դեժավյու է հիշեցնում ...

Սա եղածի մի փոքր մասն էր միայն:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ